‘Հրաժարական է ներկայացրել ԵՄ օմբուդսմենը’

684

Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի լիազոր Նիկիֆորոս Դիամանդուրոսը խնդրել է 2013 թ. հոկտեմբերի 1-ին ազատել իրեն պաշտոնից: Դիամանդուրոսը Եվրոպայի օմբուդսմերի պաշտոնը վարել է 10 տարի, իսկ այժմ մտադիր է վերադառնալ գիտական աշխատանքին, փոխանցում է РИА Новости-ն: «Ժամանակն է ավարտել Եվրամիության քաղաքացիներին ծառայելու գործունեությունը և վերադառնալ ակադեմիական գիտնականի՝ հասարակական կյանքն ուսումնասիրողի և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցի նախկին դերակատարմանը»,- Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին ուղղված նամակում պարզաբանել է Դիամանդուրոսը:

Նախորդ հոդվածը‘Գարեգին 2-րդ. Հռոմի նորընտիր պապը անկեղծ սեր է տածում հայ ժողովրդի հանդեպ’
Հաջորդ հոդվածը‘Ապահով Հայաստանի անապահով քաղաքացիները’