‘Հրաժարական ներկայացրած դատախազը ԼՂՀ նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից է. Մամուլ’

1606

Երեկ ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Բակո Սահակյանին: Վերջինս մտադիր է այդ պաշտոնում նշանակել ԼՂՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Արթուր Մոսինյանին: Այս մասին գրում է «Ժողովուրդը»:

«Հրապարակը» գրում է, որ Արշավիր Ղարամյանն էլ շուտով նշանակվելու է ԱԱԾ պետ: Ժամանակին Բակո Սահակյանի տեղակալ աշխատած Ղարամյանը նրա մտերիմներից է և ԼՂՀ նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից՝ 2017թ.-ին կայանալիք ընտրություններում:

Նախորդ հոդվածը‘Սյունիքի մարզում մառախուղ է’
Հաջորդ հոդվածը‘Պարզվել է, թե ինչու Սերժ Սարգսյանը պարգևատրեց Հայկ Բաբուխանյանին’