‘Հրաժեշտ արծաթե ձայնին. Մահացել է Դմիտրի Խվորոստովսկին’

3126

‘

Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ այս գիշեր Լոնդոնում մահացել է աշխարհահռչակ ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին, ում նաեւ կոչում էին Ռուսաստանի արծաթե ձայնը:

2015 թվականի հունիսին երգչի մոտ ուղեղի քաղցկեղ էին հայտնաբերել, ինչից հետո Խվորոստովսկին որոշ ժամանակով դադարեցրել էր համերգային գործունեությունը եւ բուժման կուրսեր էր անցնում Լոնդոնում:

Խվորոստովսկին ծնվել է 1962 թվականին Կրասնոյարսկում:

Հայտնի է դարձել 1989 թվականին Քարդիֆֆում կայացած օպերային երգիչների մրցույթում հաղթելուց հետո: Մեկ տարի անց նրան սկսել են հրավիրել աշխարհի լավագույն օպերային թատրոններ՝ Քովենթ-Գարդեն՝ Լոնդոն, Լա Սկալա, Վիենայի պետական օպերա, Բեռլինի պետական օպերա, Մետրոպոլիտեն օպերա եւ այլն:

1994 թվականից բնակվում էր Լոնդնում:

Խվորոստովսկին ընդամենը  55 տարեկան էր: 

‘

Նախորդ հոդվածը‘ՔԿ-ն պարզում է 3 զինծառայողների մահվան հանգամանքները’
Հաջորդ հոդվածը‘Կոնտեն «Ղարաբաղի» հետ խաղն անվանել է ամենակարևորն այս մրցաշրջանում’