‘Հրաժեշտ Մանդելային’

576

Նրա հմայքը շարունակում է ծառայել խաղաղությանը. երեկ աշխարհի ավելի քան 90 առաջնորդներ հավաքվել էին միևնույն վայրում, որպեսզի հիշատակի տուրք մատուցեն Նելսոն Մանդելային: Եւ նրանցից ընդամենը մի քանիսն են արժանացել ամբիոն բարձրանալու և Մանդելայի հասցեին հրաժեշտի խոսք ասելու պատվին: Դրանց թվում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Միավորված ազգերը Մանդելայի և Հարավային Աֆրիկայի ժողովրդի հետ կողք կողքի պայքարել է ապարտեիդի դեմ: Մենք այդ նպատակով դիմել ենք բոլոր հնարավոր միջոցներին՝ պատժամիջոցներ, էմբարգո զենքի մատակարարման նկատմամբ, մարզական միջոցառումների բոյկոտում, դիվանագիտական մեկուսացում: Ապարտեիդը պարտություն կրեց: Սակայն, ինչպես Մանդելան էր ասում՝ «Մեր պայքարը դեռ շարունակվում է»»:

Բարաք Օբաման Մանդելային անվանել է «XX դարի վերջին ազատարարը» և նրա պայքարը համեմատել այն բանի հետ, ինչ արել են Գանդին և Մարտին Լյութեր Քինգը: Խոսելով ապագայի նրա տեսլականի մասին՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Հարկավոր էր այնպիսի մարդ, ինչպիսին Մանդելան էր, որպեսզի ազատագրվեին ոչ միայն կալանավորները, այլև բանտապանները, որպեսզի ակնհայտ դառնար, որ հարկավոր է վստահել ուրիշներին, որ նրանք էլ ձեզ վստահեն: Որպեսզի պարզ դառնար, որ հաշտությունը չի նշանակում հիշողությունից ջնջել անցյալը, սակայն դա միջոց է՝ խտրականության դեմ պայքարելու, դա շռայլություն է և անկեղծություն: Շատ պետությունների առաջնորդներ կան, ովքեր համերաշխ են հանուն ազատության՝ Մադիբայի պայքարին, սակայն այժմ չեն ընդունում սեփական քաղաքացիների հայացքները»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Ի դեպ, իր ելույթն սկսելուց առաջ Օբաման ողջունել է Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյին, նրանք միմյանց ձեռք են սեղմել , փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Օսլոյում հանձնել են Խաղաղության Նոբելյան մրցանակը և հարգել Նելսոն Մանդելայի հիշատակը’
Հաջորդ հոդվածը‘«Չեմպիոնների լիգա». «Բավարիան» անպարտելի չէ (Տեսանյութ)’