Ամերիկյան Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում զինված տղամարդը կրակ է բացել հիվանդանոցի տարածքում։
Ոստիկանության տվյալներով՝ սպանվել է հինգ մարդ, այդ թվում՝ հրաձիգը, ընդ որում՝ նա, ամենայն հավանականությամբ, մահացել է ինքն իրեն հասցված վերքից։ Հարձակում գործողի մոտ եղել է ատրճանակ և երկարափող հրացան։
Տեղական լրատվամիջոցները հաղորդել են նաև վիրավորների մասին։ «Մենք ստուգում ենք բոլոր հիվանդասենյակները ու հուսով ենք, որ նոր զոհեր չենք հայտնաբերի»,- ասել է ոստիկանության աշխատակիցը։
Փոխանցում է BBC-ն։