Հրաձգություն Լոս Անջելեսի մերձակա Մոնթերեյ Փարկ քաղաքում․ 10 զոհ

51

Կալիֆոռնիական Մոնթերեյ Փարկ քաղաքի ձեռնարկություններից մեկի տարածքում հրաձգության հետևանքով զոհվել է տասը մարդ։ Հանցագործության կասկածյալը թաքնվել է դեպքի վայրից, իսկ հետո ինքնասպանություն է գործել։

Կիրակի օրը տեղական ոստիկանությունը հաղորդել է, որ զանգվածային սպանությունների հեղինակը ինքնասպան է եղել սպիտակ պիկապի մեջ, որը ոստիկանները շրջափակել են հարևան Ալհամբրա քաղաքում։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆը լրագրողներին հաղորդել է, որ երբ պիկապը շրջապատել են, ներսից կրակոց է լսվել։ Մեկուկես ժամից միայն ոստիկանները համարձակվել են բացել մեքենայի դուռը և այնտեղ գտել են հրազենային վնասվածքով մարմինը։ Ոստիկանությունը պարզել է, որ զանգվածային սպանության կասկածյալը տեղի բնակիչ, ասիական ծագում ունեցող 72-ամյա Հու Ցան Տրանն է։  Լոս Անջելեսում Չինական առևտրի պալատի ղեկավարը տեղական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ իր տեղեկություններով՝ զանգվածային սպանությունների պատճառը վեճն է եղել կնոջ հետ։

Բացի տասը հոգու սպանությունից, ևս տասը մարդ էլ վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց։ Ոստիկանության հաղորդման համաձայն՝ նրանց վիճակը գնահատվում է կայունից մինչև ծայրահեղ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըTata Steel Masters․ Արոնյանը ոչ ոքի խաղաց միանձնյա առաջատար Աբդուսատորովի հետ
Հաջորդ հոդվածըԹուրքիան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը