‘
Շաբաթ օրը մերձմոսկովյան Կրատովո ավանում ԱԻՆ նախկին աշխատակից Իգոր Զենկովը կրակ է բացել անցորդների ուղղությամբ և սպանել առնվազն չորս մարդու:
Ոստիկանությունը շրջապատել է հրաձիգի տունը և սկսել գրոհել, բայց նա հրկիզել է տունն ու կարողացել է թաքնվել: Ոստիկաններին հաջողվել է նրան շրջապատել անտառում, սակայն Զենկովը հրաժարվել է հանձնվել:
Որոշ ժամանակ անց նրա մարմինը, հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է ջրհորի մեջ:
«Կրատովյան հրաձիգի» դրդապատճառները կպարզի հետաքննությունը, հայտարարել է ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը:
‘