‘Հրաձգություն Ֆլորիդայում. կան զոհեր’

1755

Ջեքսոնվիլլում՝ Ֆլորիդա նահանգ, զվարճանքի կենտրոնի դահլիճներից մեկում, որտեղ տեղի էր ունենում տեսախաղերի տեղական մրցաշարը, հրաձգություն է տեղի  ունեցել, որի հետևանքով երկու մարդ զոհվել է:

Ինչպես հաղորդել է նահանգի ոստիկանությունը, կրակահերթեր արձակած սպիտակամորթ մարդը նույնպես սպանվել է:

Ոստիկանապետի գրասենյակը Twitter-ով քաղաքացիներին կոչ է արել խույս տալ այդ շրջանից և հաղորդել է, որ կան բազմաթիվ վիրավորներ:

Պարզվել է, որ կրակողը մրցաշարի մասնակիցներից է եղել, որը պարտություն կրելուց հետո կրակ է բացել մրցաշարի մյուս մասնակիցների վրա: Երկու հոգու սպանելուց հետո նա ինքնասպանություն է գործել, հաղորդել է Los Angeles Times-ը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցնում Ռուսաստանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ֆեդերեր. Փառք Աստծո, Նադալի, Ջոկովիչի, Մարեյի նման մրցակիցներ ունեմ’