‘Հրանուշ Խառատյան. Միշտ տագնապի ու վտանգի զգացողություն ունեմ ‘

768

Հույս ունեմ, որ դատ կլինի, և դատը կպարզի, թե Ռուբեն Հայրապետյանը վիրավորե՞լ է, թե՞ չի վիրավորել, զրպարտե՞լ է, թե՞ չի զրպարտել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ազգագագետ, «Վահե Ավետյան» նախաձեռնության անդամ Հրանուշ Խառատյանը, ով ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց է ներկայացրել՝ կապված ֆրանսիական “Nouvelle d’Armenie” ամսագրին տված հարցազրույցում իր հասցեին հնչած զրպարտանքների ու վիրավորանքների հետ։ Նմանատիպ հայցեր են ներկայացրել նաև «Վահե Ավետյան» նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը և «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը: 

«Ես միշտ տագնապում եմ: Ես չեմ կարող ասել, թե Ռուբեն Հայրապետյանի կողմից պատժիչ որակված գործողությունները ինչ դրսևորումներ են ստանում: Դրանք շատ տարբեր են. փողոցում մեկը կգա, կհարձակվի, վրաերթի կենթարկեն: Իրենց զինանոցում հազար ու մի տարբերակ ունեն: Միշտ տագնապի ու վտանգի զգացողություն ունեմ»,- ասաց Խառատյանը: 

Նշենք, որ Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցապահանջով գործի նախնական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ:

Նախորդ հոդվածը‘Սարգիս Հովսեփյանի վերջին հանդիպումը տոնական կլինի’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը 4 օր շուտ շնորհավորել է Թուրքիայի ազգային տոնը’