‘Հրանուշ Հակոբյանը «սովետի թվից» կասկածելի եկամուտներ է ունեցել. Մամուլ’

1127

Հայաստանի Հանրապետության սփյուռքի և երիտասարդության հարցերի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ունեցվածքի հայտարարագրում՝ դրամական միջոցների մեջ, նշել է նաև խորհրդային ռուբլու տեսքով ունեցվածքը, իսկ այն կազմում է 82 հազար 821 ռուբլի, գումար, որը խորհրդային տարիներին համարվում էր ահռելի ունեցվածք։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը և հավելում.

«Ուշագրավն այն է, որ 2012թ տարեսկզբին նա հայտարարագրել է 82 հազար 821 ռուբլի, իսկ տարեվերջին՝ 82 հազար 882 ռուբլի։ Թե ինչպես են գոյություն չունեցող երկրի անվավեր փողերն ավելացել, անհասկանալի է։ Հ. Հակոբյանի՝ ներկայիս արժույթներով ունեցվածքը ևս քիչ չէ՝ 28 մլն 287 հազար դրամ, 26 հազար 881 դոլար և 21 հազար 827 եվրո։ Եվ այս ամենը նա կուտակել է չոր աշխատավարձով, քանի որ եկամտի որևէ այլ աղբյուր նշված չէ»,–գրում է թերթը։

Նշենք նաև, որ iLur.am-ը դեռ հուլիսին անդրադարձել էր այս թեմային.

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘«Գոլոս Ռոսիի. Մինչև 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի (Մամուլ)’