‘Հրանտ Բագրատյան. ի՞նչ եք արել ՌԴ-ից ստացված 500 մլն դոլարը’

1309

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ռուսաստանից ստացված 500 մլն դոլար վարկի խնդրին: 

«Ինչպես գիտեք հարցապնդումով դիմել էի կառավարությանը. ի՞նչ եք արել ՌԴ-ից ստացված 500 մլն դոլարը։ Ֆինանսների նախարարը մի սկզբնական գրությամբ հայտարարել էր, որ միջոցների առյուծի բաժինը տրվել էր բանկերին, ճգնաժամի պայմաններում վերջիններիս հոգսը թեթևացնելու։ Այսինքն, կառավարությունը արտաքին պետական պարտք էր վերցրել (որը ժողովուրդն է վճարելու) ոչ թե մարդկանց օգնելու, այլ բանկերի շահութաբերությունը բարձրացնելու նպատակով։

Այս “միջոցառման” արդյունքում 2009-ին, օրինակ, ՀՀ տնտեսությունը գրանցեց 14,4% անկում, իսկ բանկերի շահույթներն ավելացան 50%-ով։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ դիմեցի կառավարությանը՝ ո՞ր բանկերին եք տրամադրել պետական միջոցները։ Եվ ահա նոր պատասխան եմ ստացել՝ դիմեք ԿԲ, նրանք ձեզ կպատասխանեն։ Ի՞նչ ասեմ։ Դե արի ու այս բուրժուական կառավարության բուրժույ ֆինանսների նախարարին բացատրի, որ ընկեր ջան ըստ Սահմանադրության պատասխանելը քո պարտականությունն է», — գրել է Բագրատանը։

Նախորդ հոդվածը‘Բեյրութում ահաբեկչության հետևանքով մեկ հայ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘Սեպտեմբերին երկիրն անվերադարձ լքել է 6296 մարդ ‘