‘
«Ունեմ ընտրագրավ տալու հնարավորություն, այսինքն՝ այդքան փող ես բանկում ունեմ»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը դեկտեմբերի 24-ին իր գլխավորած «Ազատություն» կուսակցության համագումարում առաջադրվեց 2013 թվականի նախագահական ընտրություններում՝ որպես թեկնածու:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ միջոցներով կկազմակերպվի նախընտրական քարոզչությունը՝ Բագրատյանը նկատեց.
«Տեսնենք, ինչքան փող կհավաքվի՝ այնքան էլ կիրականացնենք»:
Իսկ մեր այն հարցին, թե ինչպես է պատկերացնում փող հավաքելու գործընթացը, Բագրատյանը նկատեց.
«Չգիտեմ՝ ինչպես ենք հավաքելու, ինչպես պատահի, չգիտեմ, այլ բան չգիտեմ, կհավաքվի 1000 դոլար՝ կծախսենք այդքանը, հավաքվի՝ 5000՝ կծախսենք 5000 դոլարը»:
‘