‘Հրանտ Բագրատյան. 2013 թվականի բյուջեն ավելի քիչ է, քան 2012-ինը’

848

2013 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, դիմելով Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, նկատեց.
«Փաստորեն՝ 2013 թվականի բյուջեն ավելի քիչ է, քան 2012 թվականի բյուջեն՝ հանելով տնտեսական աճը և այն հսկայական գումարները, որոնք ստանալու ենք եկամտահարկի հաշվին, այսինքն՝ բնական աճը հանելով` ստանում ենք պակաս բյուջե: Շատ կարևոր եմ համարում այս խնդիրը. եթե կա աճ, ապա ո՞ւր է այն: Արտաքուստ բյուջեում կա 150 մլրդ աճ, սակայն հստակ չէ, թե ուր են գնալու այդ միջոցները, երբ ոչ մի տեղ ոչ մի դրամով չեն բարձրանում աշխատավարձերն ու թոշակները»:
Փոխնարար Պավել Սաֆարյանը արձագանքեց, որ 2012 թվականի համեմատ՝ մեծացել են ծախսերը, ինչպես նաև՝ բյուջեի դիֆիցիտը, բայց չկարողացավ հստակ մատնանշել, թե որտեղ են ուղղվելու բյուջեի աճը բնութագրող միջոցները:

Նախորդ հոդվածը‘Հրայր Թովմասյան. Եթե Հունանյանները հոգեկան խնդիրներ ունեն՝ կբուժվեն’
Հաջորդ հոդվածը‘Բոլիվիայի նախագահը Շոն Փենին առաջարկել է օգնել օրինականացնել կոկաինը ‘