Հրանտ-Լեոն Ռանոսը մերժել է 15 ակումբի առաջարկ

484

Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում մերժել է մի շարք ակումբների առաջարկները, հայտնում է Sky Sports-ը։

15 ակումբ ցանկություն է հայտնել վարձակալել Ռանոսին, սակայն թե՛ ֆուտբոլիստը, թե՛ վերջինիս ակումբը չեն տվել իրենց համաձայնությունը։ Ակումբներից մեկը եղել է հոլանդական «Նեյմեգենը», որտեղ վարձավճարով տեղափոխվել է «Բորուսիայի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Իվանդրո Սանչեսը։

20-ամյա Ռանոսը 2023 թվականի ամռանն է տեղափոխվել գերմանական ակումբ՝ կնքելով չորս տարվա պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել մեկ գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԻտալիայի սուպերգավաթ․ «Ինտերը» հաղթեց «Լացիոյին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըGlobe Soccer Awards. Հայտնի են 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի, դարպասապահի և մարզչի անունները