‘Հրանտ Մելիք-Շահնազարյան. Գլխավոր խնդիրը Հայաստանի ռազմական պատրաստականությունն է ‘

694

Տարածաշրջանը գտնվում է վերափոխումների նախաշեմին, և գլխավոր խնդիրը Հայաստանի քաղաքական մասնակցությունն է դրանց և ռազմական պատրաստականությունը, որի իրականացման աշխատանքներին այս օրերին ականատես ենք լինում թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Տարածաշրջանում լուրջ գործընթացներ են սկսվել, կարևոր է պատրաստ լինել բոլոր հնարավոր տարբերակներին՝ դրանց համադրելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները: Իրավիճակի ցանկացած ապակայունացում Ադրբեջանի և Թուքիայի կողմից կարող է առիթ դառնալ Հայաստանի վրա ինչ-որ գործողությունների փորձ անելու համար»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ դրա նպատակը բանակցային գործընթացի շարունակությունն ապահովելն է:

«Սաֆարովի արտահանձնումը նոր ելակետ պետք է դառնա բանակցային գործընթացում, ինչպես Մադրիդյան սկզբունքների դեպքում եղավ: Սաֆարովից հետո քաղաքական իրավիճակը փոխվեց», — ասաց Մելիք-Շահնազարյանը:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյոն նորից ցնցել է մարզաշխարհը իր արտառոց մտքերով’
Հաջորդ հոդվածը‘Beatles-ի Hey Jude երգը՝ գեղարվեստական գրականության մեջ ամենից շատ հիշատակվածն է’