‘Հրանտ Մելքումյանը մեկնարկել է հաղթանակներով’

915

Լոնդոնում մեկնարկել է Լոնդոն Չեսս Կլասիկ շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարին մասնակցում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Փառատոնի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարն արդեն մեկնարկել է և կայացել են մեկնարկային առաջին և երկրորդ տուրերի պարտիաները:

ՖԻԴԵ օփենին այս տարի մասնակցում են 40 երկրի 232 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր: ՖԻԴԵ Օփենում առաջին դասակարգված շախմատիստն է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Մեկնարկային տուրերում Մելքումյանը տոնել է երկու հաղթանակ և ընթանում է առաջատարների թվում:

Մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը: Ղուկասյանը առաջին տուրում հաղթանակ է տոնել Ֆրանսիան ներկայացնող Սիլվան Էշեյի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում պարտվել Ռումինիան ներկայացնող բամափորձ գրոսմայստեր Անդրեյ Իստրատեսկուին: Դավիթ Միրզոյանը տոնել է 1 հաղթանակ և 1 պարտիա ավարտել հաշտությամբ:

Նախորդ հոդվածը‘2024 թ. օլիմպիական խաղերի բացումը հնարավոր է մարզադաշտում չլինի’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կքնել ամերիկացի դարպասապահի հետ’