‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Ագահ թագավորի եւ իր ավելի ագահ փեսայի մասին ‘

2053

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Լինում է, չի լինում՝ մի հատ փոքր, աղքատ երկրի թագավոր է լինում: Էս թագավորը բավականին բութ ու շատակեր է լինում, ժողովուրդն էլ իրան չի սիրում: Երկրում ինչքան հարստություն է լինում, թագավորը մեծ մասն իրեն է վերցնում, ժողովորդին լավ չի նայում, իսկ երբ ժողովրդի ընդվզումը շատ է ուժեղանում, իրեն հավատարիմ ու իր սեղանից կերակրվող թիկնապահների միջոցով ժողովրդին ճնշում է: Էս երկրում բացի թագավորից էլի մի քանի հարուստ են լինում: Սրանք ինչը որ աշխատում են, դրա մեծ մասն էլի տալիս են թագավորին, մի փոքր տոկոսը գցում են պետական գանձարան, տակն էլ ինչ որ մնա, իրենց է հասնում: Բայց էս թագավորը հանգիստ տեղը չի մնում, եւ որպեսզի հարուստներն իրենց հանկարծ շատ լավ չզգան, հենց իրենցից գանձված փողի մի մասը տալիս է հատուկ էդ նպատակներով իր պալատում պահվող դպիրներին ու գզիրներին, որպեսզի թագավորի թեման շրջանցելով՝ հարուստներին կպնեն: Յանի, թագավորը բարի է, լավն է, բայց իրան շրջապատող հարուստներն են մեղավոր, այ որ դրանց հարցերը լուծենք, թագավորին օգնենք, ամեն բան լավ կլինի: Ամեն ինչ լավ է էս թագավորի համար, բայց երկու խնդիր ունի՝ մեկն իր սեփական ագահությունն է, մյուսը՝ ջահել փեսայի էլ ավելի անկուշտ ագահությունը: Վերջը որոշում են, որ իրենցից բացի այլ հարուստ պիտի չլինի երկրում, սկսում են մանրից էս հարուստներին էլ ճնշել, ավելի ու ավելի շատ փող պահանջել: Էս հարուստներն էլ ի՞նչ անեն: Վախենում են ամեն բան կորցնել, ժողովուրդն իրենց չի սիրում, դպիրներն իրենց դեմ գրում են, ստիպված ճռալով մի կերպ տակից դուրս են գալիս, ու իրար մեջ գաղտնի փսփսում: Բայց էդ հարուստերից մեկը մի քիչ ավելի ռիսկով է լինում, փորձում է թագավորից անջատվել: Ոչ թե որովհետեւ շատ բարի ու շատ լավն է, այլ որովհետեւ ինքն էլ հասկանում է, որ սրա վերջը լավ չի լինելու, ինչ որ ուներ, դա էլ կարող են խլել, որ թագավորին ու իրա փեսուն ամեն բան հասնի: Էս թագավորը, որ տեսնում է մեկն իրա դեմ փորձում է քայլեր անի, ազատվի, դե պարզ է՝ ինչքան դպիր ունի ձեռի տակ, քսի է տալիս էս հարուստի վրա, թե բա դու սենց, նենց, դու միշտ եղել ես թագավորի կողքին, դու իրավունք չունես անցնել հակառակ կողմ եւ այլն: Էս հարուստը մնում է շվարած, ասում է՝ ախպեր, չհասկացա, քանի թագավորի հետն էի՝ վատն էի, հիմա, որ ուզում եմ հետը չլինեմ, ավելի՞ վատն եմ: Էս երկրի ժողովուրդն էլ ահագին միամիտ է լինում, հա՛մ ուզում է թագավորից ազատվի, հա՛մ էլ իրա դպիրների ձեռը կրակն է ընկել: Ժողովրդի մի մասը ասում է, թե ճիշտ են դպիրները, բա ո՞նց կլինի էս ամբողջ կյանքը թագավորի հետ լինի, հիմա ուզում է իրա դեմ դուրս գա՝ չենք հավատում, թող իրենք միշտ իրար հետ լինեն: Մյուս մասն էլ ասում է՝ այ ձեր ցավը տանեմ, սրանք, որ միշտ մեր դեմ լինեն միասին, մենք իրանց փողի ու զենքի դեմ բան չենք կարող անել, իսկ դպիրներն էլ հեն ա՝ թագավորի հացն են ուտում: Իսկ եթե էս մեկը կարողացավ թագավորից պոկվել՝ մեր շահն է, համ էլ իրենից հետո մյուսներն էլ կփորձեն նույնն անել, որովհետեւ բոլորն էլ նույն կերպ զզված են թագավորից ու փեսուց՝ նրանք էլ մարդ են, ո՞վ կուզենա իր աշխատածի կեսից շատն ուրիշ տալ, ու դեռ էդ նույն փողով իրենց դեմ դպիրները ամբողջ օրը բան գրեն: Մեզ ձեռ է տալիս, որ սրանք իրարց բաժանվեն:

Բայց դպիրները դրան դեմ է՛լ ավելի ուժեղ աղմուկ են բարձրացբում, ա-ն ու բ-ն խառնում են, մատները վեր տնկում: Արանքը խեղճ ժողովուրդը մնում է շվարած ու չգիտի ի՞նչ անել: ……Դուք ի՞նչ խորհուրդ կտաք էդ երկրի ժողովուրդին»:  

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը «Չելսիի» համար իդեալական տարբերակ է. Bleacher Report’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուններ ԱՄՆ Բոսթոն քաղաքում. Կան զոհեր և ավերածություններ (տեսանյութ, լուսանկարներ)’