‘ Հրանտ Տեր-Աբրահամյան. Երբեք Արեւմուտքը ներկայացնող որեւէ քաղաքական անձ այսքան լկտի չի արտահայտվել հայաստանյան ընդդիմության վերաբերյալ ‘

2395

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Այո՛, ԵԺԿ նախագահը ձեռ է առնում ձեզ եւ մեզ բոլորիս: Իսկ դուք ի՞նչ էիք ուզում: Քաղաքական աշխարհը բարի փերիների միջավա՞յր է: Ուզում էիք «ապակենտրոնացված», «բարի», «կրեածիվ» պայքար առանց զանգվածային մոբիլիզացիայի՞, առանց հստակ քաղաքական լեզվի՞, առանց ուժային բեւեռի ստեղծմա՞ն, առանց ուժային բալանսի խախտմա՞ն, ու հետո արտաքին աշխարհից զգույշ վերաբերմո՞ւնք: Երբեք Արեւմուտքը ներկայացնող որեւէ քաղաքական անձ այսքան լկտի չի արտահայտվել հայաստանյան ընդդիմության վերաբերյալ. երբե՛ք՝ 1996-ից ի վեր: Որովհետեւ աշխարհում էլ, Եվրոպայում էլ, Հայաստանում էլ քաղաքականությունը ուժային բալանս է, այլ ոչ թե «բարի» ու «կրեածիվ» խաղ: Ցավով եմ գրում, վրդովմունքով եմ գրում, բայց, առարկակայան փաստ է, ու ոչ ոք մեղավոր չէ, բացի հայ առաջադեմ մտավորականությունից, որը մտածում է աֆորիզմներով, այլ ոչ թե սիլոգիզմներով, որի համար քաղաքական գործընթացը կայֆ ու կառնավալ է, այլ ոչ թե միտք, կարգապահություն եւ կազմակերպվածություն»:

 

Նախորդ հոդվածը‘Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն Պետերբուրգում’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինացի ուսուցչուհին զբոսաշրջիկների աչքի առաջ նետվել է «Սատանայի կոկորդը» (տեսանյութ)’