‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Կարծես նույնիսկ նորահայատ «խրոնիկ» «ընդդիմադիրներին» է պարզ, որ «ապրիլի 9-ը» անցնելու է գնա’

1039

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը «Ֆեյսբուքում» գրում է.

«Լավ, ժողովուրդ, ես բան չեմ հասկանում: Զլոյ եմ: Կարդում եմ լուրերը: Ազատության Հրապարակում հավաքվածները եւ նրանց հարող մարդիկ, խոսում են, թե ապրիլի 9-ից հետո ի՞նչ են անելու, ինչ են որոշելու, ընտրություններին մասնակցելու են-չեն մասնակցելու, եւ այլն: Իմ շատ սիրելի ու հարգելի ընկերներ ու չընկերներս, ինձ հարգողներ ու չհարգողներ, թշնամու ջրաղացին ջուր լցնող ընլնեմ, չեմ հասկանում՝ ի՞նչ ապրիլի 9-ից հետո: Ասվել էր՝ ապրիլի 9-ին երդմնակալությունը տեղի կունենա, չասեմ ինչի գնով, որովհետեւ իրոք չեմ ուզում դա կրկնեմ: Բայց դրանից անդին հետոն ո՞րն ա: Հետոն լինո՞ւմ ա: Ես հասկանում եմ, շատ նորմալ ու բնական է, որ դուք իրոք ապրիլի 9-ից հետո ինչ որ քայլեր եք անելու, որովհետեւ պարզ է, որ ապրիլի 9-ին էդ դժբախտությունը չի լինելու ու Աստված ոչ արասցե լինի, եւ ընդհանրապես, կարծես նույնիսկ նորահայատ «խրոնիկ» «ընդդիմադիրներին» է պարզ, որ այդ օրն իրա համար անցնելու է գնա: Բայց տենց առանց բացատրելու, էլի անցնելու ենք գնա՞նք կակ նի վ չյոմ նի բիվալո: Յանի, դե չեղավ-չեղավ, իսկ ով հիշեցնի, ինչ էր ասվել, նա չուզող է: Չե, եղբայրներ, ապրիլի 9-ից էն կողմ ժամկետն անցնում է: Մուսա Միքայելյան լինեմ, կռիվ եմ տալու»:

 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի-Սերժ հանդիպման մանրամասները՝ ըստ Սերժ Սարգսյանի’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «իշխանության այլընտրանքային կառույցների» դեմ խոստացել է ներգրավել իրավապահներին’