‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Միֆական սցենար. Ղեկավարը անհայտանում է, հետո վերադառնում է ու…’

1756

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Ֆեյսբուքում գրում է.

Շատ վաղուց, դեռ 2005-ին, մի ընկեր ունեի, որ նախագահական աշխատակազմում էր աշխատում: Մի անգամ հետը նստած գարեջուր էինք խմում «ջինսնոցում» (տենց մի հատ «ռոքերների» բար կար), խոսակցություն բացվեց, ասի՝ կարաք հեղափոխություն վերեւից անեք: Ասեց՝ ո՞նց: Ասի՝ կարամ գրեմ-տամ, մի երկու էջի վրա, ասեց՝ չես գրի: Գռազ եկանք, որ կգրեմ ու գրեցի: Ցավոք համակարգիչս որքան փորում եմ, չեմ գտնում էդ տեքստը: Բայց սցենարի կարեւոր տարրերից մեկն այն է, որ երկրի ղեկավարը պետք է տեւական ժամանակով անհայտանա, իրա տեղի մասին չիմացվի, հետո նա վերադառնում է ու դիմելով ժողովրդին՝ սկսում է բարձրաստիճան պաշտոնյաների հարաժարականների շարքը, հակակոռուպցիոն պայքար է ծավալում եւ այլն, արդեն մանրամասները լավ չեմ հիշում: Էդ սցենարը փոխառել էի միֆական եւ պատմական որոշ կաղապարներից՝ սինթեզելով դրանք: Հիմա ասում եմ՝ կարո՞ղ ա…..:

Հ.Գ.Բացի այդ՝ ՀՀԿ-ն էլ փակվի, դրա փոխարեն մի հատ «Ենի Ազերբայջան», կամ «Եձինայա Ռասիա» ստեղծվի, էլի «վատ» միտք չի իրանց տեսակետից: Ջահելները հոգնել են հներից, նրանք ձգտում են մենաշնորհի:

Նախորդ հոդվածը‘Գերության մեջ հայտնված զինվորի հարազատները հավաքվել են Կարմիր խաչի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ես էլ եմ հատել հայ-ադրբեջանական սահմանը’