‘
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքում գրում է.
Մեր լավ ֆեյսբուքյան ախպեր Սանասարյան Դավոն ասում է, թե «փիս»լեւոնականները տարածում են «քոչարյանական» կայքերի վերուծությունները: Նկատի ունի 7 օր եւ Ժամ.ամ կայքերը, որոնք Դավոյի որոշ համախոհների կողմից սիրելի իշխանական երիտթեւի ԶԼՄ-ների թեթեւ ձեռքով անվանվել են «քոչարյանական», քանի որ կապ ունեն ԲՀԿ-ի հետ (դե յանի դա ապացուցված կապ է համարվում): Այդ դեպքում «վնիմանիյե վոպրոս զնատոկամ»:
1. Իսկ ինչակա՞ն է Սիվիլնեթը, որը այս ընթացքում Րաֆֆի շարժման լուսաբանման կարեւոր հանգուցներից է ԶԼՄ դաշտում, արդյո՞ք նույնպես «քոչարյանական»՝ հաշվի առնելով Սիվիլնեթի կապը Օսկանյանի հետ, եւ ո՞րն է Սիվիլնեթի եւ Ժառանգության սիրո գաղտնիքն այդ դեպքում:
2. Իսկ ինչպե՞ս էր, որ 2011 թվականին՝ Րաֆֆու առաջին հացադուլի օրերին ժառանգները ուրախությամբ տարածում էին նույն 7 օրի նյութերը եւ հաճույքով «հարցազրուցվում» ու տպվում այնտեղ: Այն ժամանակ դա «քոչարյանական» չէ՞ր:
3. Եթե ԲՀԿ-ն միանշանակ քոչարյանական է, ապա ինչու է ԲՀԿ-ն միակ (!) քաղաքական ուժը ոչ իշխանական դաշտում, որի հետ Րաֆֆին հանդիպեց սեփական նախաձեռնությամբ եւ տեւական զրույց ունեցավ, որի մանրամասներն այդպես էլ հայտնի չդարձան:
4. Ի՞նչ է պատահել Առաջին.ամ եւ Լրագիր.ամ կայքերին, որոնք ինչպես բոլորին քաղաքական դաշտում քաջ հայնտնի է վերահսկվում են իշխանության երիտթեւի (ժողովրդական լեզվով՝ միշիկական) կողմից եւ արտահայտում են դրա կարծիքները, որ դրանք որոշակի սզբնական տատանումներից հետո վերջին մոտ մեկ ամսվա շրջանում գրեթե անվերապահորեն աջակցում են եւ գովազդում են Րաֆֆու շարժումը: Միթե՞ իշխանության եւ Ժառանգության «ողջամիտ» հատվածների միջեւ իրոք կա որոշակի փոխըմբռնում, միգուցե նույնիսկ Սերժի եւ Րաֆֆու թիկունքում: Վախենամ, թե այս հարցերը հռետորական են եւ պատասխան չունեն:
Հ.Գ. եթե այնուամենայինվ փորձեք պատասխանել հարցին, զգուշացնեմ, որ թեմայի շեղումը հաշիվ չէ: Բա ձեր աչքի վերեւն էլ ունք կա, բա դուք ավելի վատն եք, բա չուզող եք, բա թողեք մարդը գործ անի, բա գնացեք դա Րաֆֆուն ասեք տիպի արձագանքները հաշիվ չեն: Տրվել է 4 հարս, ակնկալվում է 4 պատասխան: Կանխավ շնորհակալ եմ:
Թեմայի շուրջ քննարկումներին կարող եք ծանոթանալ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում:
‘