‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Քաղաքական գործընթացները արագիլը չի բերում’

1244

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Ֆեյսբուքում գրում է.

«Իհարկե, շատ ուրախալի է, որ հայ հասարակությունը, այդ թվում՝ դրա մտավորական համարվող հատվածը, հասկացել է եւ ընդունում է, որ երեխաներին արագիլը չի բերում, այլ դրանք հղացվում են բնական ճանապարհով եւ բնական օրինաչափությունների պատճառով:

Սա կարելի է ահագին առաջընթաց համարել:

Բայց կա հաջորդ քայլը, որին դեռ չենք հասել. քաղաքական գործընթացներն էլ արագիլից չեն բերվում, օդից չեն իջնում, այլ նույնպես ենթակա են որոշակի օրինաչափությունների եւ տրամաբանության, եւ այս ոլորտում էլ կան «ծնողներ», այսինքն՝ մարդիկ, որոնք պատասխանատու են, եւ որոնց գործողությունները հանգեցնում են կոնկրետ հետեւանքների: Պարզապես՝ տվյալ դեպքում ծնողները շատ են՝ ճիշտ այնքան, որքան քաղաքական դաշտում ներգրավված անձինք եւ խմբեր կան, իհարկե՝ տարբերակված պատասխանատվության չափով: Սա իմ արձագանքն էր այս պահին արդիական համարվող քաղաքական-տեղեկատվական-քարոզչական սյուժեին: Հիմա չեմ ուզում դեռ բացել ավելի: Հետագայում գուցե փորձեմ»:

Նախորդ հոդվածը‘Իրանցի փորձագետ. Թեհրանը ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել բարձր մակարդակի’
Հաջորդ հոդվածը‘Արամ Ղարաբեկյանը կհուղարկավորվի Հայաստանում’