‘
Էսօրվա ֆեյսբուք «կանտրոլի» համառոտ ամփոփումը: Մի մասը՝ հիմնականում իշխանամետ ասում են, թե ամա՛ն, փրկե՛ք Րաֆֆուն, փիս կոնգրեսականներն իրան ուզում են դրդեն վատ բաների, մյուս մասն՝ ընդդիմադիր եւ չեզոք, ասում են, թե բա փիս Կոնգրեսն ինչի՞ չի միանում Րաֆֆուն, ե՞րբ կմիանա, տենաս կմիանա՞, ստիպված կմիանա եւ այլն: Ժողովուրդ, ձեր բոլորի ցավները տանեմ, Կոնգրեսն ընտրությունների չի մասնակցել: Րաֆֆին հայտարարել է, որ ինքը երկրի նախագահն ա, կլինի: Թողեք էդ մարդն ինքը որոշի իր անելիքն ու իրեն վստահող կամ չվստահող քաղաքացիներն էլ իրենք կոմնորոշվեն: Պրիչյո՞մ տուտ Կոնգրես, ոչ Կոնգրես, ու մնացածը:
Հ.Գ. Մի առանձին զանգված էլ կա թունդի մեջ հեղափոխականների, որ ասում են, թե յանի Րաֆֆին բան չի ջոգում, մենք ինքներս կանենք հեղափոխություն: Լավ ա, ուրախ ա կյանքը Հայքում, բան չունեմ ասելու: )
‘