‘Հրանտ Տէր-Աբրահամեան. Սերժ Սարգսյանի նոր հոլովակի մասին. Վատ չի մտածված, բայց այս խաղերը վատ ավարտ են ունենալու’

945

Հրապարակախոս Հրատն Տեր-Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ում գրում է.

Սերժի էսօրվա հոլովակից առաջին տպավորություններիս կարճ ամփոփումը: Մինչեւ Սերժ երկրում վիճակն էդքան էլ լավ չէր՝ «մարդուն հարստահարում էին, իրավազրկում էին, նվստացնում էին», դրանից առաջացավ հասարակական պառակտում (ենթատեքստում հարված Քոչարյանին), որը ուղեկցվեց ատելությամբ (Նիկոլի կադրեր): Մոտավոր ենթատեքստը՝ ընդդիմության բողոքը նախորդի դեմ մասամբ լեգիտիմացվում է, բայց ընդդիմությունն էլ մի բան չէր, որովհետեւ ատող էր, արդյունքում երեք կողմերից լավագույնը Սերժն էր: Շարունակությունն ինչ որ առումով արդեն սովորական էր՝ վերցված է ընդդիմադիր ամբողջ դիսկուրսը եւ հարմարեցված է Սերժ Սարգսյանին: Սա արդեն նորույթ չէ: Նորույթ չէ նաեւ քաղաքացիական պայքարի արդյունքների անխնա շահագործումը: Մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ զանազան լրագիրների արխիվներում՝ նույն կոնտորան, նույն ձեռագիրը, պարզապես հարմարեցված գովազդային հոլովակի ձեւաչափին եւ առանց վերլուծիստական թիթիզությունների: Չեմ ասի, որ տեխնոլոգիապես վատ էր մտածված: Բայց, կարող եմ ասել, որ այս խաղերը վատ ավարտ են ունենալու իմ զգացողությամբ: Ավելի մանրամասն եւ ավելի համակարգված կփորձեմ հետո շարադրել հոդվածի տեսքով: Սրանք առայմ առաջին եւ չհամակարգված տպավորություններն էին:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» կարող է թիմ հրավիրել Միխել Վորմին’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհված բրազիլական ակումբի տերերից մեկը փորձել է ինքնասպան լինել’