‘Հրաչյա Հարությունյանը բողոքարկել է դատավճիռը’

744

18 մարդու մահվան և 40 հոգու վիրավորման հանգեցրած ավտոպատահարի մեղավոր ճանաչված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը բողոքարկել է դատավճիռը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հարությունյանի փսատաբան Ռուբեն Մարգարյանը:

Հիշեցնենք, Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանն օգոստոսի սկզբին Հրաչյա Հարությունյանին դատապարտել էր վեց տարի, ինն ամսվա ազատազրկման`  «ճանապարհային երթևեկության և  տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշաբար հանգեցրել էր երկու կամ ավելի անձանց մահվան», ինչպես նաև «գիտակցաբար կեղծված փաստաթղթեր օգտագործելու համար»:

«Մենք բողոքարկել ենք դատավճիռը Հարությունյանին 327 հոդվածով մեղավոր ճանաչելու մասով («գիտակցաբար կեղծված փաստաթղթերի օգտագործում»), այդ հանցանքը նա չի գործել, մենք այդ մասով արդարացնող դատավճիռ ենք խնդրում», — ասել է փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Նախորդ հոդվածը‘ԵԽ Գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել բռնությունը ԼՂ հակամարտության գոտում’
Հաջորդ հոդվածը‘«Հրապարակ» iLur.am-ի հայցով դատավարությունը կընթանա բաց ռեժիմով’