‘Հրաչյա Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման’

614

Մոսկվայի Տրոիցկյան դատարանը մեղավոր է ճանաչել Հայաստանի քաղաքացի, ԿԱՄազի վարորդ Հրաչյա Հարությունյանին՝ ճանապարհատրանսպորտային պատահարի համար, երբ նրա ավտոմեքենան Պոդոլսկի մերձակայքում բախվել էր երթուղային ավտոբուսին, ինչի հետևանքով  զոհվել էր 18 մարդ: Դատարանը Հարությունյանին դատապարտել է 6 տարի 9 ամիս ազատազրկման:

Ինչպես հետևում է դատարանի վճռից՝ լիովին ապացուցվել է Հարությունյանի մեղքը՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Մոսկվայի Տրոիցկայան դատարանում դատախազը Հարությունյանի համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում՝ ընդհանուր ռեժիմի գաղութում, ինչպես նաև զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից ՝ երեք տարի ժամանակով: 

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդ»-«Լիվերպուլ»՝3:1. «կարմիր սատանաները» մրցաշարի հաղթող (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կառլ Բիլդտ. Լարվածության սրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը’