‘Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ «քննարկվում է» — Azatutyun.am’

932

2013-ին Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարի մեջ մեղադրված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը սպասում է իր պաշտպանյալ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու դիմումի պատասխանին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Փաստաբանի խոսքով, Հարությունյանի վերաբերյալ դատավճռից հետո դիմումի խնդրանքն է՝ Ռուսաստանում 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հարությունյանին Ռուսաստանի բանտից Հայաստանի բանտ տեղափոխելը:

«Մենք պետք է միայն այդ կապակցությամբ դիմենք, պատժաչափը Հայաստանում կրելու հարցով։ Մնացածը՝ այդ գործընթացը, կարգավորում են երկու երկրների արդարադատության նախարարությունները»,- ասաց փաստաբանը:

Հայաստանի Արդարադատության նախարարի մամուլի խոսնակի փոխանցմամբ, Հարությունյանի կինն անցյալ տարվա դեկտեմբերին դիմել է նախարարություն՝ խնդրելով, որ ամուսնուն տեղափոխեն Հայաստան: Նախարարության խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ դիմումին ընթացք են տվել, հիմա Արդարադատության նախարարությունը Ռուսաստանի Արդարադատության նախարարության հետ «քննարկումների մեջ է»։

Շարունակությունը՝ «Ազատության» կայքում:

Նախորդ հոդվածը‘Փոխվել է Մուբարաքի դատավճիռը՝ պետգանձարանի միջոցները հափշտակելու մասով’
Հաջորդ հոդվածը‘Charlie Hebdo-ն լույս կտեսնի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարով’