‘Հրաչյա Հարությունյանի դեմ նոր գործ չի հարուցվել’

642

Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ Ռուսաստանում կալանքի տակ գտնվող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե իր պաշտպանյալի դեմ նոր քրեական գործ է հարուցվել:

Օրերս նման տեղեկություն էր տարածել ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:

«Իրականում նման բան չկա, նոր գործ իմ պաշտպանյալի դեմ չի հարուցվել, և ընդհանրապես՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հաճախ է հրապարակում իրականությանը չհամապատասխանող լուրեր», — ասել է Մարգարյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ հետաքննությունը Հրաչյա Հարությունյանի գործով շարունակվում է և դժվար թե մինչև Նոր տարի ավարտվի:

Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը, ըստ փաստաբանի, նորմալ է, կայուն, նա ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է նման պայմաններում:

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն. Քաղաքական մեծամասնության կեցվածքը գնահատում ենք որպես բացահայտ արհամարհանք Սահմանադրության նկատմամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. ԵՄ «Արևելյան գործընկերությունն» ի սկզբանե չուներ և չունի վերջնանպատակ’