‘Հրաչյա Հարությունյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել’

988

Հրաչյա Հարությունյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է «MK.ru»-ն, իրավապահ մարմինները որոշել են Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցել նաև ՌԴ ՔՕ 327 հոդվածի 3-րդ մասով` կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար: Դրանով նախատեսվում է տուգանք, կամ պարտադիր ուղղիչ աշխատանք, կամ մինչև վեց ամիս կալանք:  Այժմ Հարությունյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 264-րդ հոդվածի 5-րդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը հանգեցրել է 2-ից ավելի մարդկանց մահվան): Նրան սպառնում է մինչեւ յոթ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած վթարի արդյունքում բախվել էին Հարությունյանի վարած բեռնատարն ու ավտոբուսը: Արդյունքում զոհվել էր 18 մարդ, ավելի քան վաթսուն հոգի վիրավորվել էր:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստը կկայանա. Լուսանկարներ’