‘Հրաչյա Հարությունյանի հարազատները կարող են սկսել նրա արտահանձնման գործընթացը Հայաստան’

1311

Հրաչյա Հարությունյանի հարազատները կարող են սկսել նրա արտահանձնման գործընթացը Հայաստան: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը:

Նա նշել է, որ նախօրեին Հարությունյանի հարազատների և փաստաբանների հետ քննարկվել են Հայաստան նրա արտահանձնման հարցերը: «Սկզբում պետք է արտահանձնման ցանկության վերաբերյալ դիմում գրվի Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարներին, ինչից հետո գործընթացը կսկսվի: Եթե խոչընդոտներ չլինեն, Հարությունյանը կշարունակի պատիժը կրել հայրենիքում»,-հայտարարել է նա` ավելացնելով, որ Օմբուդսմենի գրասենյակը կշարունակի աջակցել Հարությունյանի ընտանիքին: 

Մոսկվայի քաղաքային դատարանը նոյեմբերի 25-ին անփոփոխ է թողել Հրաչյա Հարությունյանի դատավճիռը: Վերջինս Պոդոլսկի մոտակայքում բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել: Նշենք, որ Մոսկվայի Տրոիցկի շրջանային դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի և 9 ամիս ժամկետով ազատազրկման:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապն սկսել է իր այցը Թուրքիա’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլայ Բորդյուժայի հավաստմամբ խոցված ուղղաթիռի թեմա կքննարկվի ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանում’