‘Հրաչյա Հարությունյանի փաստաբանը կանացի խալաթի համար դատի է տվել քննիչին ‘

330

«ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը բողոք է ներկայացրել քննիչի դեմ` իր պաշտպանյալին կանացի խալաթով դատարան բերելու համար: «Մեղադրյալին կանացի խալաթով ու ծովափնյա հողաթափերով դատարան տեղափոխելը, կարծում եմ, կալանավորներին պահելու մասին օրենքի խախտում է»,- Life News-ին պատմել է վարորդի փաստաբանը: Նա նշել է, որ չնայած  Հարությունյանը քննիչին խնդրել է կապ հաստատել իր հարազատների հետ և խնդրել իր համար հագուստ բերել, դա չի արվել: «Ստացվում է, որ քննիչը ոչնչի համար պատասխանատո՞ւ չէ: Մերկ ձերբակալեր, մերկ կբերեր»,-վրդովված ասել է փաստաբանը: Մարգարյանը հուսով է, որ դատարանը վերջակետ կդնի խալաթի հետ կապված պատմությունում. համանման բողոքները՝ ուղղված դատախազությանը և քննչական մարմիններին, ոչնչի չեն հանգեցրել: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները բժշկին ծեծել են, հետո կալանավորել. ԳԱԼԱ ‘
Հաջորդ հոդվածը‘Կարգապահական վարույթ է հարուցվել Յուրի Վարդանյանի որդու փաստաբանի դեմ’