‘Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է Խոսրովի արգելոցի տնօրեն’

765

ՀՀ բնապահանության նախարար Արամ Հարությունյանի 335-Ա հրամանով՝ 2012թ. դեկտեմբերի 10-ին Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը, հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամլո ծառայությունից:

Նշանակումը կատարվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մաս, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց  ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով և Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա:

1983-1988թթ. Հրաչյա Հովակիմյանը սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում և ստացել տնտեսագետի որակավորում:

Աշխատանքային գործունեությունը.

1992-1994թթ.՝ Խոսրովի պետական արգելոցում՝ որպես պահպանության գծով փոխտնօրեն.

1994-2004թթ.՝ ղեկավար պաշտոններ «Հայանտառ»պետական ձեռնարկությունում.

2004թ.՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ.

2006-2007թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական.

2007-ից զբաղվել է մասնավոր գործունեությամբ:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ տեղեկագիր. Ավտոմեքենան ընկել է գետը’
Հաջորդ հոդվածը‘Լավրովը մերժել է Ասադին համոզելու առաջարկը’