‘
Բրիտանական լրատվամիջոցները հրապարակել են Մեծ Բրիտանիայի նորածին գահաժառանգի՝ Քեմբրիջի դքսի եւ դքսուհու առաջնեկ արքայազն Գեորգի առաջին լուսանկարները:
Երիտասարդ ծնողները որոշել են խախտել պաշտոնական ընտանեկան դիմանկարներ անելու ավանդույթը եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչ չեն հրավիրել: Լուսանկարն արել է բրիտանական գահի ապագա ժառանգորդի մորական պապը՝ Մայքլ Միդլթոնը, տեղեկացնում է РИА-Новости-ն՝ վկայակոչելով Daily Mail օրաթերթը:
Պարբերականը նշում է, որ լուսանկարների քննադատները դժգոհում են դրանց որակից. Մայքլ Միդլթոնը խախտել է լուսանկարչության հիմնական կանոններից մեկը լուսանկարելով լույսի աղբյուրի հանդիման կողմից: Սակայն հանրահայտ բրիտանացի լուսանկարիչ Բրայան Արիսը նկարները «թարմացնող» է անվանել:
Դքսուհի Քեթրինը որդուն ծննդաբերել է հունիսի 22-ին: Երեխան, ով այս պահին իր պապից եւ հորից հետո երրորդն է գահի հավակնորդների շարքում, տվել են Գեորգ Ալեքսանդր Լուի անունը:
‘