‘Հրապարակվել է «Բանդայի» գործով դատավճիռը’

999

Քիչ առաջ Կենտրեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, երկու տարուց ավելի տևած դատաքննությունից հետո հրապարակվել է մի շարք պաշտոնյաների և մեծահարուստների տներ թալանած բանդայի գործով դատավճիռը:   Ըստ այդմ՝ որոշվեց ամբաստանյալ Արտուշ Հակոբյանին (Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ որդին)  արդարացնել ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրանյութերի ապօրինի շրջանառություն), իսկ մյուս հոդվածներով մեղավոր ճանաչել ու դատապարտել ազատազրկման` 15 տարի ժամկետով: Այս մասին հաղորդում է yerkir.am-ը:

Գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանն ու Սամվել Դավթյանը նույնպես դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման, իսկ Արթուր Մանուկյանը՝ 11 տարվա ազատազրկման:  

Դատավճռի հրապարակումից հետո Արտուշ Հակոբյանը հայտարարեց՝ «վերևն Աստված կա», իսկ դահլիճում գտնվող նրա քույրը անեծքներ հնչեցրեց դատարանի հասցեին:

Նախորդ հոդվածը‘Կողաշրջվել է կալանավորին տեղափոխող «Վիլիսը». Կան վիրավորներ’
Հաջորդ հոդվածը‘Բաշխվել են Վայքի քաղաքապետի ընտրությունների ՏԸՀ նախագահի և քարտուղարի պաշտոնները’