‘
ՀՀ ոստիկանության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջերում տեղադրվել է ՀՀ ընտրողների ցուցակը:
Ընտրողների ցուցակում անճշտություններ հայտնաբերելու դեպքում, մինչև 2013 թ. փետրվարի 13-ը պետք է դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով:
‘