‘
Հրապարակվել են օրեր առաջ թուրք-սիրիական Ջիլվեգյոզու սահմանային անցակետում տեղադրված տեսախցիկների նկարահանած պայթյունի կադրերը:
Հիշեցնենք, որ թուրքական սահմանային Ջիլվեգյոզու անցակետի մոտ ահաբեկիչները պայթեցրել էին Սիրիա մեկնող միկրոավտոբուսը, որն այդ պահին անցնում էր երկու երկրների չեզոք գոտով:
Պայթյունի հետևանքով զոհվել էր 14 մարդ: Թուրքիայի ՆԳ նախարար Մուամմեր Գյուլերը հայտնել է, որ տեսանկարահանման խցիկները ֆիքսել են 3 կասկածյալների, ովքեր ավտոբուսում 23 րոպե նստած են մնացել, իսկ հետո պայթյունից անմիջապես 1 րոպե առաջ իջել ավտոբուսից:
Նախարարի խոսքերով՝ ահաբեկչությունն իրականացրել են սիրիացիները:
‘