‘Հրապարակվել է Մանուել Նոյերի հուշաթերթիկը’

746

Բրազիլիայում տեղի ունեցած Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ Բրազիլիա – Գերմանիա հանդիպման անսպասելի ելքը զրկեց գերմանացիների դարպասապահ Մանուել Նոյերին օգտվելու իր հուշաթերթիկից՝ հետխաղյա 11 մետրանոցների հնարավորության դեպքում:

Գերմանիայի հավաքականի դարպասապահների մարզիչների կարծիքով՝ բրազիլացիները հարվածելու էին նման կերպ՝

Հալկ՝ ձախ ոտք, դանդաղ թափավազք, աջ.

Դավիդ Լուիս՝ աջ ոտք, արագ թափավազք, սպասել աջում.

Դանի Ալվես՝ աջ ոտք, կենտրոնով, չշարժվել.

Էրնանդես՝ աջ ոտք, երկար թափավազք, դադար, սպասել աջում.

Օսկար՝ աջ ոտք, չի նայում դիմացը.

Վիլիան՝ աջ ոտք, դանդաղ թափավազք, տատանվում է, սպասել ձախում:

Պատռված հուշաթերթիկը գտել են հանդերձարանում Sport-TV հեռուստաալիքի բրազիլացի լրագրողները, որից հետո այն հայտնվել է գերմանական Süddeutsche Zeitung  հրատարակության մոտ:

Նշենք, որ կիսաեզրափակչում Գերմանիան Բրազիլիային հաղթեց 7:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ առավելության հասնելով Արգենտինայի հավաքականի նկատմամբ (1:0)՝ հռչակվեց աշխարհի չեմպիոն: 

Նախորդ հոդվածը‘ 9 ֆուտբոլիստ կազատազրկվի պայմանավորված խաղերի համար’
Հաջորդ հոդվածը‘Խամես Ռոդրիգեսը ճանաչվել է Ամերիկայի 2014 թվականի լավագույն մարզիկ’