‘Հրապարակվել է տարվա լավագույն մտածողների ցուցակը’

635

Ամերիկյան Foreign Policy ամսագիրը հրապարակել է տարվա լավագույն մտածողների Top 100 Global Thinkers List ամենամյա վարկանիշային աղյուսակը:

2012 թ. աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել են Մյանմայի ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի անդամ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին և Մյանմայի նախագահ Տեյն Սեյնը: Երկրորդ հորիզոնականը գրավել է Թունիսի առաջնորդ Մոնսեֆ Մարզուկին: Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը՝ տիկնոջ՝ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:  

100 լավագույն մտածողների ցուցակում տեղ են գտել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման (7-րդ հորիզ.), Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (12-րդ հորիզ.), Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն (13-րդ հորիզ.), ինչպես նաև Pussy Riot խմբի անդամները, չինացի նկարիչ և այլախոհ Այ Վեյվեյը, հանրաճանաչ գրող Սելման Ռուշդին և այլք:

Վարկանիշային աղյուսակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ էջում:

Նախորդ հոդվածը‘Ռադամել Ֆալկաո. «Ռեալի» հետ խաղում ոչ-ոքին մեզ չի բավարարի’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Տուժողի իրավահաջորդ չճանաչելը խախտում է ՀՀ քրեական դատավարական նորմերը’