‘«Հրապարակ». ԲՀԿ-ն փորձում է սիրաշահել Մարտուն Գրիգորյանին’

795

ԲՀԿ-ում արդեն որոշում կա, և Գյումրիից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կդառնա ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` այդ պաշտոնում փոխարինելով Գյումրիի քաղաքապետ դարձած ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: Լուրը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը. նրա խոսքով, Գրիգորյանի փոխարեն էլ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ-ն կներկայացնի Վահե Էյֆիաջյանի թեկնածությունը:

Փաստորեն, փորձում են սիրաշահել Մարտուն Գրիգորյանին, որը ժամանակին հավակնում էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնին:

Նախորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանի «դատարկ դհոլ» գնահատականի և ավելի ուշ այդ «դհոլը» խորհրդարան տանելու որոշման միջև հակասություն չկա’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Եվ դու՞ Քոքոբելյան’