‘«Հրապարակ». Ընդերքի «մեծ մասնագետ» Վարդան Այվազյանը չի հանդարտվում ‘

705

Ազգային ժողովում «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկումը երեկ բավական բուռն է անցել, և, որքան էլ զարմանալի է, ամենաակտիվը եղել է ընդերքի «մեծ մասնագետ» Վարդան Այվազյանը, ով վերջերս հենց հանքերի հետ կապված սկանդալների մեջ էր: Ըստ «Հրապարակ»-ի` նա վրդովված խոսել է այն դրույթի դեմ, որն անհատ ձեռներեցին իրավունք է տալու զբաղվել ընդերքի օգտագործմամբ: 
«Ի՞նչ եք ուզում արած լինեք այս լրացումներով: Ո՞րն է նպատակը: Շատ անհասկանալի է այս օրենքը»,- ասել է նա` հայտարարելով. «Եթե առաջինից երկրորդ ընթերցում իմ ներկայացրած մտահոգությունները շտկված չլինեն, ապա ես ինքս, որպես հանձնաժողովի նախագահ, որպես Վարդան Այվազյան, դեմ կլինեմ օրենքին»:

Նախորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». ՍԴ նախագահի նախկին կոլտնտեսական քույրը՝ նախարարի տեղակալ է նշանակվել’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Սպիտակի աղետալի երկրաշարժի 24 տարի անց 4500 ընտանիք շարունակում է մնալ անօթևան’