‘«Հրապարակ». Ծառուկյանը վերադարձել է’

839

Գագիկ Ծառուկյանը երեկ երեկոյան Բելառուսից վերադարձել է Հայաստան, որտեղ, որոշ տեղեկություններով, իր կոնյակի գործարանի հետ կապված պրոբլեմներ են ծագել:

«Այսօր նա չի հանդիպի Սերժ Սարգսյանի հետ,- թերթին ասել է Ծառուկյանի մերձավորը, — որովհետև նախագահը Ջերմուկում է, վաղը կգա, կգնանք հարսանիք. Սեյրան Սարոյանի որդին է ամուսնանում»: Իսկ հնարավո՞ր է, որ հարսանիքից հետո տեղի ունենա հանդիպումը: «Կդժվարանամ ասել,- «դժվարացավ» Ծառուկյանին մոտ կանգնած աղբյուրը,- բայց որ եղավ` տեղյակ կպահեմ»:

Նախորդ հոդվածը‘«Հրապարակ». Քյալյանը արգելել է Դումանյանի անունը հնչեցնել Հ2-ի եթերից’
Հաջորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանը հրահանգել է ազատ արձակել Վահրամ Մարգարյանին’