‘«Հրապարակ». Նաիրիտում 2 ամսվա աշխատավարձ են ստացել. մինչև դեկտեմբերի 15-ը բողոքի ակցիաներ չեն լինի’

668

Աշխատավարձի բաժանումը «Նաիրիտում» վերջին մեկ-երկու տարում հանրապետական նշանակության իրադարձություն է: Գործարանի ղեկավարությունը, ինչպես և խոստացել էր, վճարեց աշխատողների դեկտեմբերի աշխատավարձը: Բանվորներն իրենց գումարը ստացան նոյեմբերի 29-ին, իսկ մյուս աշխատակիցները` նոյեմբերի վերջին օրը: Կոլեկտիվին ևս մեկ ամսվա աշխատավարձ խոստացել են տալ մինչև դեկտեմբերի 20-ը:

Այս մասին հպարտորեն, թերթի հետ զրույցում հայտնել է «Նաիրիտի» մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:

Սպասվում է, որ մինչև դեկտեմբերի առնվազն 15-ը բողոքի ակցիաներ չեն լինի: Այսպիսով, «Նաիրիտում» աշխատավարձ պոկելու միակ աշխատող միջոցը գործադուլն է դարձել:

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Արամ Կարապետյան. «Ոչ ընտրություններին, այո՝ հեղափոխությանը»’
Հաջորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Որքան աղքատ, այնքան իշխանասե՞ր’