‘«Հրապարակ» iLur.am-ի հայցով դատավարությունը կընթանա բաց ռեժիմով’

799

«Հրապարակ» օրաթերթի եւ iLur.am-ի վերաքննիչ բողոքով այսօրվա դատական նիստին դատարանը որոշեց չեղյալ համարել դատավարությունը դռնփակ անցկացնելու՝ ավելի վաղ կայացված որոշումը: Այս մասին տեղեկացնում է iLur.am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ «Հրապարակը» եւ iLur.am-ը Վերաքննիչ դատարանում բողոքարկում են առաջին ատյանի դատարանի կայացրած՝ լրատվության աղբյուրը բացահայտելու պահանջով որոշումը: Առաջին ատյանի դատարանը պահանջել էր լրատվամիջոցներից բացահայտել Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կողմից հայտնի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն կիրառելու մասին տեղեկատվության աղբյուրը:

Հաջորդ դատական նիստը կմեկնարկի օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ին: 

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանը բողոքարկել է դատավճիռը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կրկին արձակուրդ է մեկնել’