‘Հրավառության նյութեր կվաճառեն միայն իրավաբանական անձանց’

2251

Հրավառության նյութեր Հայաստանում այսուհետ կվաճառվեն բացառապես իրավաբանական անձանց: Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ընդունել է համապատասխան օրենսդրական փոփոխության առաջարկը:

Նախագծի հեղինակ Լենա Նազարյանը նշել է, որ փոփոխությունից հետո հրավառության նյութեր վաճառողներին կարգելվի ֆիզիկական անձանց վաճառել հրավառության պարագաներ, իսկ խնջույքներ կազմակերպող իրավաբանական անձինք հրավառություն անելու նյութերը կգնեն միայն համայնքի կողմից տրված տարեկան թույլտվության հիման վրա և հրավառությունը կիրականացնեն իրենց մասնավոր տարածքում՝ օրվա հստակ սահմանված ժամին:

Առանց թույլտվության հրավառության նյութի վաճառքը վաճառողի համար կառաջացնի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով:

Հրավառություն իրականացնելու թույլտվության վճարի չափը կորոշի ամեն համայնքի ավագանին: Միևնույն ժամանակ, թույլտվության վճարը պետք է լինի տարեկան 50.000-300.000 դրամի սահմաններում:

Առանց թույլտվության հրավառություն իրականացնողը կտուգանվի առաջին դեպքի համար 300 հազարից -1 մլն ՀՀ դրամով, երկրորդ անգամ՝ 1 մլն 300 հազարից – 2 մլն դրամով:

 

Նախորդ հոդվածը‘Խաղալիքները պարտվում են համակարգչային խաղերին ու գաջեթներին’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի Լիգա. հայտնի դարձան 1/4 եզրափակչի բոլոր զույգերը’