‘Հրդեհի հետևանքով Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում 2 մարդ է մահացել’

832

Այսօր՝ ժամը 07.07-ին, ՀՀ ԱԻևՏԿՆ տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով, սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական վարկածի` Երևանյան խճուղու թիվ 18 հասցեում` տուն ինտերնատի թիվ 53 սենյակում, էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել և մահացել են Ա. Օ.-ն ((ծնվ. 1953թ), աջ բազկի հատվածում այրվածքներ) և Հ. Ա.-ն (ծնվ.1934 թ.):

Նախորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Վերջնաժամկետի ավարտին մնաց 18 ժամ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ իշխանություններն ի սկզբանե ձախողել են Պերմյակովին ՀՀ իրավազորության ներքո թողնելը’