‘Հրդեհներ են բռնկվել հանրապետութան տարբեր շրջաններում’

960

Օգոստոսի 19-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը։

Մասնավորապես` Կոտայքի մարզի  Եղվարդ քաղաքի լճի մոտակայքում` 1000 քմ խոտածածկ տարածք, Եղվարդ քաղաքի գերեզմանատանը` 1 հա, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում`  3 հա, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի անտառտնտեսության տնկարանի տարածքում` 2 հա, Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի ՀԷՑ-ի «Արաքս» մասնաճյուղի տարածքում` 2 հա խոտածածկ տարածք, Մալիշկայի գյուղի «Այդալիկ» կոչվող տարածքում` է 8 հա, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գերազմանատանը` 500 քմ, Երեւանի Ավանի գերեզմանատան տարածքում` 100 քմ, Երեւանի Բուսաբանական այգու տարածքում` 100 քմ, Հրազդանի կիրճում՝ 1200 քմ, Երեւան -Արարատ ավտոճանապարհին` 5 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սա է թանկացումների վերջին տարափի եւ կողոպուտի քաղաքական իմաստը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի իրավապահները պնդում են, որ Հրաչյա Հարությունյանի հետ աշխատի «իրենց» թարգմանիչը’