‘Հրդեհ Ագրարային համալսարանում’

1310

Ապրիլի 8-ին, ժամը 16.11-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 15 հասցեում գտնվող ՀՀ ագրարային համալսարանի 5-րդ մասնաշենքի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ՃԿԱԿ արձագանքման և օպերատիվ խմբերը և 1 ավտոսանդուղք: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել՝ 16.35-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 20 քմ:
 

Նախորդ հոդվածը‘Կենտրոնում գազ չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Կելը կարող է իրեն հերոս համարել»’