‘Հրդեհ Գեղարքունիքի մարզում’

717

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ծովակ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.11-ին, մարվել՝ 03.29-ին: Այրվել է Հ. Ա. պատկանող անասնագոմի տանիքը (50 քմ), ծխահարվել են մեկ խոզ և մեկ ոչխար:

Նախորդ հոդվածը‘Որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Օրվա պատմությունը’