‘Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տնակ’

641

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին, ժամը 21.49-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում՝ «Նաիրի» ռեստորանի մոտակայքում, այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղանդիլյան փողոցի թիվ 159/205 վագոն-տնակի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.11-ին, մարվել՝ 22.20-ին:
Այրվել են վագոն-տնակի ծխնելույզի փայտյա կառուցատարրերը՝ 5 քմ:

Նախորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’
Հաջորդ հոդվածը’11 օր հանգստանալու որոշում կայացնողները պոֆիգիստ ու հիմար են. Հրանտ Բագրատյան’