‘Հրդեհ Երեւանում. Կա տուժած’

654

Հունվարի 25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մարգարյան փողոցի թիվ 29 շենքի 11-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ 1932 թ. ծնված Ռ. Պողոսյանը ստացել է ձեռքի և ոտքի առաջին կարգի այրվածքներ:

Տուժածը շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Նախորդ հոդվածը‘Գնացեք` ձեր մատնաչափիկ «խրճիթների» աղբը մաքրեք, հետո մտածեք Կոնգրեսը ձեզնով անելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը կանխել է «Դեդ Հասանի» հետնորդի «թագադրման արարողությունը»’